Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվել են մարզպետարանի հիմնադրման օրվանից մարզպետարանում աշխատած 21 մասնագետներ

04.08.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի հիմնադրման 25-ամյակի առթիվ օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց մարզպետարանի այն աշխատակիցներին, ովքեր 1996 թվականից աշխատում են Գեղարքունիքի մարզպետարանում: «Շնորհավորում եմ Գեղարքունիքի մարզպետարանի այն աշխատակիցներին, ովքեր կանգնած են մարզպետարանի հիմնադրման ակունքներում: Դուք ձեր գործունեությամբ այս տարիների ընթացքում հսկայածավալ աշխատանք եք իրականացրել և համարվում եք մարզի ձևավորման, տարբեր գործընթացների իրականացման պատմության վկաները: Համոզված եմ, որ այս տարիների ընթացքում ձեր փորձն ու գիտելիքները փոխանցել եք ձեր նոր գործընկերներին և դեռ կշարունակեք այն իրականացնել: Ձեզ շնորհավորում եմ և հաջողություն ցանկանում»,- նշեց Գնել Սանոսյանը:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի N397-2021 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ստեղծման 25 ամյակի առթիվ և երկարամյա ու անբասիր ծառայության համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հուշամեդալով պարգևատրել Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանին:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի N381-2021 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ստեղծման 25 ամյակի առթիվ և երկարամյա ծառայության համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատողներ՝ Ալբերտ Աղեկյանին-գլխավոր քարտուղարի տեղակալ, Յուրա Մուշեղյանին - ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ, Արմեն Զոհրաբյանին-քաղաքաշինության վարչության պետ, Վերգինե Ղուկասյանին-քարտուղարության պետ, Մարտին Պետրոսյանին - գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ, Սևակ Դվոյանին - առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ, Օֆիկ Չիչոյանին-ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթների համակարգող, Վարդուհի Մնացականյանին-զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ, Տիգրան Հակոբյանին - զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, Մամիկոն Գալոյանին - ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ, Սիրաս Օհանյանին-գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ, Հակոբջան Բիձյանին քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ, Արևիկ Ավետիսյանին - կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ, Արամ Հարությունյանին-տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով բաժնի գլխավոր մասնագետ, Գուրգեն Մելքոնյանին- քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ, Աղավնի Պետրոսյանին - առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի մասնագետ, Մարետա Մարդոյանին - քարտուղարության ընդհանուր բաժնի մասնագետ, Գայանե Մալխասյանին - քարտուղարության ընդհանուր բաժնի մասնագետ, Անահիտ Բաղդասարյանին - քարտուղարության ընդհանուր բաժնի մասնագետ, Ռուզաննա Չիչակյանին- քարտուղարության ընդհանուր բաժնի մասնագետ:Խրախուսանքի արժանացած աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին մարզպետին ուշադրության և գնահատականի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55