Նորություններ
Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
03.08.2021

ՀՀ կառավարության 2021թ օգոստոսի 2-ի N 1251-Ա որոշմամբ Գնել Սանոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից՝
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6- րդ հոդվածի 1- ին մասով։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՆՀ-205-Ա հրամանագրով Գնել Սանոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150- րդ հոդվածի։