Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Տիգրան Արզաքանցյանին և Նատալյա Ռոտենբերգին

21.07.2021

Հուլիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց գործարար, ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Տիգրան Արզաքանցյանին և նրա տիկնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին: Հանդիպման ընթացքում մարզպետի և հյուրերի միջև զրույց ծավալվեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և դրա կարգավորման հնարավորությունների, մարզում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության, հետպատերազմյան իրավիճակի աստիճանական կագավորման, մազային բնույթի այլ թեմաների շուրջ: Զրույցի ընթացքում Տիգրան Արզաքանցյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք ամուսինների հովանավորությամբ իրականացվել են Գավառ քաղաքում, վերջին ամիսների ընթացքում: Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը Գնել Սանոսյանի հետ ունեցած զրույցի ընթացքում նշեցին, որ իրենք ունեն մարզում ներդրումային ծրագրերի իրականացման գաղափար և ակնկալում են Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի աջակցությունը՝ այն իրականություն դարձնելու հարցում: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ մարզպետարանը իր լիազորությունների և իրավասությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցել նման գաղափարների կյանքի կոչմանը, ինչը ենթադրում է նաև մարզում նոր և հիմնական աշխատատեղերի ստեղծում: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում, որի ընթացքում հնարավոր կլինի ներդրումային ծրագրերին անդրադառնալ ավելի ընդլայնված ձևաչափով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55