Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կհիմնանորոգվի Նորակերտի խմելու ջրատարի արտաքին ցանցը

21.07.2021

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի խմելու ջրատարի արտաքին ցանցը։ Ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 32 միլիոն 405 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 22 միլիոն 683 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 721 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է Նորակերտի խմելու ջրատարի արտաքին ցանցի հիմնանորոգում 2 կիլոմետր երկարությամբ, ինչի արդյունքում համայնքում կբարելավվի ջրամատակարարումը, կնվազեն ջրի կորուստները։
Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55