Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում նախատեսում են կառուցել արևային ֆոտովոլտային հերթական կայանները

20.07.2021

Հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողություն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանին և նույն հիմնադրամի ինժեներատեխնիկական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանին: Հանդիպման ընթացքում հյուրերը մարզպետի հետ խոսեցին արևային ֆոտովոլտային կայանների ստեղծման գաղափարի մասին, որը նախատեսում է կյանքի կոչել հաջորդ տարի՝բ Գեղարքունիքի մարզի առավել արևային համայնքների նախընտրելի տարածքներում:Ծրագիրը կյանքի կոչելու համար «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողություն» հիմնադրամը նախատեսում է ՀՀ կառավարության անունից հայտարարել մրցույթ, որի արդյունքում մասնակից կազմակերպություններից և հիմնադրամներից կընտրվեն ներդրողները:
Ըստ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանի, հիմնադրամը միջազգային ներդրողների ներգրավմամբ կաջակցի մարզի որոշ համայնքների կողմից տրամադրած նպաստավոր տարածքներում մոտ 80 ՄՎտ հզորության և մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ արևային ֆոտովոլտային կայանների հիմնմանը, ինչի համար ակնկալում է Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությունը՝ համայնքների հետ հողատարածքների ընտրության հարցում:
Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժինը համագործակցված աշխատանք կիրականացնի կազմակերպության և համայնքների հետ, որպեսզի ընտրված հողատարածքները ծառայեն այդ նպատակի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55