Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱԿ-ի ՓԳՀ աշխատակիցներն այցելեցին Գեղարքունիքի մարզ

20.07.2021

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված և մարզի տարբեր համայնքներում բնակության անցած արցախցիների խնդիրներին ծանոթանալու նպատակով հուլիսի 20-ին ՄԱԿ-ի ՓԳՀ աշխատակիցները աշխատանքային այցով եղան Գեղարքունիքի մարզում: Գեղարքունիքի մարզպետարանում նրանց հանդիպեցին Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը:
Հանդիպման ընթացքում մարզպետի խորհրդականը ներկայացրեց մարզում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին և դրանց լուծման հարցում ՀՀ կառավարության ու տարբեր միջազգային կազմակերպությունների հետ ձևավորված համագործակցության մասին, ինչը հետաքրքրում էր ՄԱԿ-ի ներկայացուցիչներին:
Վերջիններս խոսեցին նաև այդ ուղղությամբ ՄԱԿ-ի ՓԳՀ կողմից նախատեսվող ծրագրերի մասին:
«Մեր այցերի ընթացքում մենք կփորձենք հասկանալ, թե Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքները որ համայնքներում են ապրում, ինչ հիմնական խնդիրներ ունեն, համայնքներում ինչ ռեսուրսներ կան, և որտեղ կարող ենք մեր աջակցությունը ցուցաբերել:
Դրա հետ կապված՝ հուլիսի 20-22-ը մենք կայցելենք Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքային, նաև այն գյուղական համայնքներ, որտեղ արցախցիները տեղափոխվել են բնակության, հանդիպումներ կունենանք տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և տվյալ համայնքներ տեղափոխված ընտանիքների հետ ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ, կհասկանանք, թե ինչ աշխատանքներ են նրաց կողմից իրականացվում: Մենք նախատեսել ենք այցելություններ կազմակերպել նաև տարբեր համայնքներում բնակություն հաստատած արցախցիների ընտանիքներ, որպեսզի տեսնենք, թե ինչպես են իրենք գնահատում իրենց վիճակը, ինչ լուծումներ են տեսնում այդ ուղղությամբ և ինչ նպատակներ ունեն»,-նշեց ՄԱԿ-ի ՓԳՀ իրավաբանական բաժնի պաշտոնյա Նաիրա Մարությանը:
Ինչպես նշեցին ՄԱԿ-ի ՓԳՀ աշխատակիցները, արցախցի ընտանիքներին իրենց կողմից ցուցաբերվող աջակցությունը կլինի հոգեբանական, իրավաբանական, երեխաների կրթական զարգացման տեսքով:
Դիտարկումների և քննարկումների արդյունքում կնախատեսեն իրականացնել նաև համայնքաշեն ծրագրեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55