Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենին

19.07.2021

Հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանին և կրթահամալիրի մանկավարժների: Հանդիպման ընթացքում կրթահամալիրի տնօրենը նախ խոսեց Գեղարքունիքի մարզի Դդմաշենի միջնակարգ դպրոցում «Դար» հիմնադրամի «Գագարին» նախագծի մասին, որն իրենից ենթադրում է հեղինակային դպրոց-պարտեզ նախաձեռնության իրականացումը:
Ըստ նրա «Գագարին» նախագիծն ուղղված է Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրն ընդգրկող տարածքների համալիր զարգացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Այն նպատակ ունի ձևավորելու կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ, որոնք կնպաստեն բնակիչների բարեկեցությանը և ստեղծագործականության բարձրացմանը։ Համախմբելով թիրախային համայնքների բնակիչների, շահառու կառույցների, տեղական ու միջազգային լավագույն մասնագիտական փորձագիտական խմբերի և համաներդրողների՝ նախագիծը կուրվագծի համայնքային զարգացման երկարաժամկետ կայուն մոդել, որը կնպաստի առկա մարդկային ներուժի բացահայտմանն ու ինքնադրսևորմանը:
Զրույցի ընթացքում Աշոտ Բլեյանը առաջարկեց իր ղեկավարած կրթահամալիրի մոդելը ներդնել նաև մարզի այլ համայնքների դպրոցներում և մանկապարտեզներում, որտեղ առկա են ազատ տարածքներ և հնարավոր է շատ երեխաների համար կիրառել հանրային դպրոցի գաղափարը:
Աշոտ Բլեյանի խոսքով կրթահամալիրը իր ակտիվ մասնակցությունը տեսնում է համայնքներում մանկապարտեզների՝ առանձին կամ դպրոց-պարտեզի կազմում, գործարկում, հանրակրթական դպրոցների արդիականացում, բարեկարգման առաջարկ, ծեսերի, սովորույթների վերագնահատում, շուջտարյա ուսումնական ճամբարի գործունեություն:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց հյուրերին, նշելով, որ ինքը ևս նոր գաղափարների և մտահղացումների կողմնակից է, ուստի և առաջիկայում մարզպետարանի համապատասխան ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկման կդրվի ներկայացված գաղափարը, առաջ քաշած խնդիրները ապա համատեղ քննարկման արդյունքում կկայացվի համապատասխան որոշում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55