Նորություններ
Լճաշեն համայնքի սպորտդպրոցը կունենա կենտրոնացված ջեռուցում
19.07.2021

Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մարզադպրոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ջեռուցման համակարգ։ Մարզադպրոցի ջեռուցման համակարգի կառուցման ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիոն 616 հազար դրամ, որի 50 տոկոսը կամ 5 միլիոն 308 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը կամ 5 միլիոն 308 հազար դրամը՝ Լճաշենի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Լճաշենի մարզադպրոցը կունենա կենտրոնացված ջեռուցում, իսկ մարզիկները տարվա բոլոր ամիսներին մարզվելու հնարավորություն կստանան։
Շինարարական աշխատանանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։