Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ակունքում կվերակառուցվի ոռոգման ջրատարը եւ կոյուղու ցանցը

19.07.2021

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի Բարեկամություն փողոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կվերակառուցվի ոռոգման ջրատարը եւ կոյուղու ցանցը։ Ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։ Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 19 միլիոն 765 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 847 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 917 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարի կառուցում 500 մետր երկարությամբ, երկաթե կիսախողովակներով եւ եւս նույնքան երկարության կոյուղու ցանցի վերակառուցում պոլիէթիլենային խողովակներով։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնովին կկարգավորվեն ոռոգման ջրամատակարարման եւ ջրահեռացման հետ կապված խնդիրները Բարեկամություն փողոցում։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:50:55