Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկ համայնքի 4 փողոցներում կկառուցվեն ոռոգման եւ ջրահեռացման առուներ

19.07.2021


Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել մարզի մի շարք համայնքների թվով 10 սուբվենցիոն ծրագիր: Դրանց թվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում իրականացվող ոռոգման եւ ջրահեռացման առուների կառուցման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Կամո Շահինյան եւ թիվ 2, 5, 12 փողոցներում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն 738 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 19 միլիոն 416 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 721 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է կառուցել 1408 գծամետր երկարության ոռոգման եւ ջրահեռացման առուներ, որոնցից 721 գծամետրը կառուցվելու է երկաթբետոնյա, 500 գծամետրը՝ երկաթյա կիսախողովակներով, 187 մետրը՝ երկաթյա խողովակներով։ Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգման ջուրը տնտեսություններին կմատակարարվի առանց կորոսւտների, մյուս կողմից էլ ներհամայնքային ճանապարհները պաշտպանված կլինեն քանդվելու վտանգից։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 19:21:52