Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում համավարակի դեմ պատվաստվել են 7212 քաղաքացի

08.07.2021

Գեղարքունիքի մարզպետաարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզում Կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների եւ այլ կանխարգելիչ միջոցառումների հետ կապված հարցեր։ Բուժհիմնարկների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը ներկայացրեց համավարակի դեմ պատվաստումների եւ կանխարգելիչ այլ միջոցառումների ընթացքը: «2021 թվականի հուլիսի 7-ի տվյալներով մենք մարզում ունենք Covid -19 հիվանդության ընդամենը 31 դեպք, որոնցից 11-ը բուժվում են հիվանդանոցային, 20-ը՝ ամբուլատոր պայմաններում։ Նույն օրվա դրությամբ մարզում Covid -19 հիվանդության դեմ պատվաստում են ստացել 7212 քաղաքացի։Հաշվի առնելով վարակված հիվանդների հուսադրող քանակը՝ պետք է բացատրական աշխատանքների միջոցով էականորեն ավելացնել պատվաստումների ։ Այն, որ համավարակով հիվանդացած հարյուրավոր քաղաքացիների դիմաց այդ թիվն հիմա սահմանափակվում է երեք տասնյակի մեջ, խոսում է մեր առողջապահական համակարգի կատարած արդյունավետ աշխատանքի, մեր գործադրած ընդհանուր ջանքերի մասին։ Մնում է, որ համատեղ ուժերով շարունակենք զարգացնել հաջողությունը եւ հիմնովին հաղթահարենք համավարակի ներկայությունն ու հետեւանքները»,-նշեց Լուսինե Վարդանյանը։
Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի պատասխանատու աշխատակիցներ, ովքեր Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների տնօրեններին ներկայացրին ՀՀ առողջապահական օրենսդրության այն կարեւոր դրույթները, որոնցով պետք է առաջնորդվեն առողջահական համակարգի աշխատակիցները քաղաքացիներին բուժսպասարկում ու բուժօգնություն մատուցելիս։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55