Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում

06.07.2021


ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ 2-րդ հանրային քննարկումը՝ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ:
Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը մշակվել է ԵՄ Ջրային նախաձեռնություններ Պլյուս ծրագրի շրջանակներում:
Հանրային քննարկումը կազմակերպվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով:
Հանրային քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ կառույցների, շահառու և ազդակիր համայնքների, մարզպետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներն ու ԵՄ Ջրային նախաձեռնություններ Պլյուս ծրագրի հայաստանյան համակարգող պարոն Վ. Տոնոյանը:
Նախնական գնահատման հայտը և փորձաքննական գործընթացի շրջանակները ներկայացվեցին «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊ ընկերության ՇՄԱԳ հարցերով փորձագետ Մ. Նալբանդյանի կողմից, իսկ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը ներկայացվեց նախագծի մշակման հիմնական պատասխանատու «Գեոկոմ» ՍՊ ընկերության փորձագետներ Ա. Առաքելյանի և Լ. Մարգարյանի կողմից:
Այնուհետև ծավալվեց առարկայական քննարկում, որի ընթացքում փորձագետները պատասխանեցին ներկաների կողմից բարձրացված հարցերին և տվեցին անհրաժեշտ պարզաբանումներ՝ նշելով, որ շահագրգիռ կողմերը կարող են ներկայացնել նաև հնարավոր այլ գրավոր առաջարկություններ, որոնք հնարավորության դեպքում հաշվի կառնվեն և արդյունքները կներկայացվեն հետագա հանրային քննարկումների ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55