Նորություններ
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ հերթական զորակոչը
06.07.2021

Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Վարդենիսի և Ճամբարակի բաժանմունքներից Հայոց բանակ ճանապարհվեցին Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների նորակոչիկները:
Հանդիսավոր արարողությունների ընթացքում հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսեր՝ ուղղված նորակոչիկներին և նրանց հարազատներին: Տղաների տրամադրությունը բարձր էր, ոգին՝ մարտական: Բոլորն էլ քաջ գիտակցում էին, որ մեկնում են բանակ՝ Հայրենիքի հանդեպ իրենց ծառայողական պարտքը կատարելու համար:
Գեղարքունիքի մարզում 2021 թվականի ամառային զորակոչը կշարունակվին մինչև օգոստոս ամիսը: