Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
05.07.2021

Հարգելի՛ հայրենակիցներ
Հայաստանի Հանրապետության մայր օրենքը համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց 26 տարի առաջ` կարեւոր դեր խաղալով մեր երկրի խաղաղ զարգացման, քաղաքական կյանքի կայունության պահպանման, ներքին ու արտաքին մարտահրավերների դիմակայման գործում։
Իր բոլոր փոփոխված տարբերակներով հանդերձ, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը նպաստել է ժողովրդավարական արժեքների պահպանությանն ու զարգացմանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, հանրային համերաշխության պահպանմանը։
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրվա առթիվ, մաղթում խաղաղություն, անձնական ու ընտանեկան երջանկություն, նորանոր ձեռքբերումներ։
Լավագույն ցանկություններով` Գեղարքունիքի մարզպետ
Գնել Սանոսյան: