Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով

02.07.2021

ՀՀ Քննչական կոմիտեի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի միջև առկա լավագույն և վստահելի համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետն արժանացել է ՀՀ Քննչական կոմիտեի կողմից շնորհված «Համագործակցության համար»
մեդալին:
2021 թվականի հուլիսի 1-ին պետական պարգևը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին է հանձնել ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Կոմիտեի նախագահը շնորհավորել է Գնել Սանոսյանին և շնորհակալություն հայտնել նրան՝ ցուցաբերած աշխատանքի և կոմիտեի հետ ունեցած սերտ համագործակցության համար, հույս հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ՝ և կտա ցանկալի արդյունք:
Քննչական կոմիտեի նախագահը, շնորհավորելով մարզպետին, հույս է հայտնել, որ սերտ փոխգործակցությունը և հետագա աշխատանքներն այսուհետ ևս կլինեն շարունակական և արդյունավետ:

Իր հերթին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեի ղեկավարին ցուցաբերած վստահության և կատարած աշխատանքը գնահատելու համար և պատրաստակամությունը հայտնել այսուհետ ևս մարզի և քննչական կոմիտեի միջև առկա փոխգործակցությունը պահել բարձր մակարդակի վրա: Իսկ պարգևը պարտավորեցնող է, ասել է Գեղարքունիքի մարզպետը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի արգևատրման արարողությանը ներկաեն գտնվել նաև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը և Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55