Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խաչաղբյուրում կիրականացվեն ոռոգման ցանցի կառուցման եւ վերականգնման աշխատանքներ

26.06.2021

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կիրականացվեն ոռոգման ցանցի կառուցման եւ վերականգնման աշխատանքներ։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ի նիստում։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 41 միլիոն 626 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 27 միլիոն 57 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 14 միլիոն 569 հազար դրամը՝ Խաչաղբյուրի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Խաչաղբյուրի ոռոգման համակարգը կառուցել կամ վերականգնել շուրջ 760 գծամետր երկարությամբ՝ մի մասը երկաթյա խողովակներով, մի մասը երկաթբետոնյա կիսախողովակներով, ինչի շնորհիվ նվազագույնի կհասցվեն մատակարարվող ոռոգման ջրի կորուստները, իսկ ներհամայնքային ճանապարհները պաշտպանված կլինեն քանդման վտանգից։
Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55