Նորություններ
Վաղաշենում կբարելավվի աղբահանության վիճակը
23.06.2021

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում ՀՀ կառավարություն կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ձեռք կբերվի փոքր տարողության 4 քարշակ ունեցող բեռնատար ինքնաթափ, ինչի շնորհիվ կբարելավվի աղբահանության վիճակը։
Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 2-ի նիստում։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 12 միլիոն 300 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 6 միլիոն 765 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 5 միլիոն 535 հազար դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։