Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին մի խումբ բուժաշխատողներ

22.06.2021

Բուժաշխատողի օրվա առթիվ և ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Գավառի բժշկական կենտրոնի բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Լարիսա Գրիգորյանին և ընդունարանի բուժքույր Տիգրանուհի Սահակյանին, Գավառի պոլիկլինիկայի բուժքույր Վարսենիկ Սաֆարյանին և լաբորանտ Շուշանիկ Գրիգորյանին, Սարուխանի բուժամբուլատորիայի բուժքույր Վարդուհի Գրիգորյանին և ընտանեկան բուժքույր Աննա Խնկոյանին, Սևանի բժշկական կենտրոնի բուժքույր Վարսիկ Սարգսյանին, Ներքին Գետաշենի բուժամբուլատորիայի ընտանեկան բուժքույր Սեդա Սմբատյանին, Ձորագյուղի բուժամբուլատորիայի ընտանեկան բուժքույր Սոնիկ Սահակյանին, Լճավանի ԲՄԿ-ի բուժքույր Պայծառ Գրիգորյանին, Ճամբարակի առողջության կենտրոնի բուժքույր Լուսինե Շահազարյանին, լաբորանտ Հերմինե Ավալյանին, բուժքույրեր Վարուշ Ստեփանյանին և Ալինա Խեչոյանին, Ջաղացաձորի ԲՄԿ-ի բուժքույր Ոսկին Հովհաննիսյանին, Կութի ԲՄԿ-ի բուժքույր Անժելա Վարդանյանին, Վարդենիսի պոլիկլինիկայի բուժքույր Անահիտ Բադեյանին և Արփունքի ԲՄԿ-ի բուժքույր Հասմիկ Արզումանյանին։
Դիմելով բուժաշխատողներին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մասնագիտական տոնի առիթով շնորհավորեց նրանց՝ մաղթելով առողջություն և հաջողություններ։ «Առողջապահության ոլորտում միշտ էլ աշխատանքն ու անելիքները շատ են, և պատասխանատվությունը անչափ պետք է բարձր լինի։ Այս ոլորտում հատկապես անելիքներն ավելացան՝ կապված համավարակի դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների և Արցախյան պատերազմից հետո վիրավոր զինծառայողներին բուժում և աջակցություն ցուցաբերելու հետ։
Հարգելի բուժախատողներ, ամուր եղեք և ձեր մասնագիտական կարողություններով աջակցեք մեր հայրենիքին, որի համար մեր քաջ տղաները իրենց կյանքն են տվել կամ վիրավորվել։
Պատմական այս ծանր փուլում մենք պետք է ջանք չխնայենք՝ յուրաքանչյուրս մեր ոլորտում լավ աշխատելու, սրտացավ մոտեցում ցուցաբերելու և հաղթահարելու մեր երկրի առջև ծառացած դժվարությունները։ Բոլորդ արժանի եք ուշադրության, իսկ մենք պարտավոր ենք գնահատել ձեր աշխատանքը»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը։
Հանդիպման մասնակից բուժաշխատողները իրենց շնորհակալական խոսքերն հղեցին մարզի ղեկավարին՝ ցուցաբերած ուշադրության համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55