Նորություններ
Գեղարքունիքի մարզում արդեն պատվաստվել է 4569 քաղաքացի
16.06.2021

Գեղարքունիքի մարզում «Covid 19» համավարակի դեմ պատվաստումները կրում են շարունակական բնույթ: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ 2021 թվականի հունիսի 15-ի դրությամբ մարզում գրանցվել է 4569 պատվաստում: Պատվաստված քաղաքացիներից 1675–ը ստացել է «Աստրազենեկա» առաջին դոզան և 27 քաղաքացի՝ նույն պատվաստանյութի երկրորդ դոզան: «Սպուտնիկ V » պատվաստանյութի առաջին դոզան ստացել է 1209 քաղաքացի, իսկ նույն պատվաստանյութի երկրորդ դոզան՝ 819 քաղաքացի: «Կորոնավակ» պատվաստանյութով պատվաստվել է 839 քաղաքացի: Պատվաստվողների թվում են Գեղարքունիքի մարզպետարանի և ԱԻՆ ՓՎ աշխատակիցներ, բուժաշխատողներ, տարբեր համայնքներից անհատ քաղաքացիներ: