Նորություններ
Սեւան քաղաքի Սարգիս Սեւանեցի փողոցում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ
11.06.2021
![](http://gegharkunik.mtad.am/files/n_pics/28891_s.jpg)
ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Սեւան քաղաքի Սարգիս Սեւանեցի փողոցում կասֆալտապատվի 700 գծամետր երկարությամբ եւ 6917 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 75 միլիոն 509 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 33 միլիոն 979 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 41 միլիոն 530 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։