Նորություններ
Ակունքում կգազիֆիկացվեն նորակառույց թաղամասերը
11.06.2021

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կգազիֆիկացվեն 16/1, 16/2, 16/3, 16,4 փողոցները, 9-րդ փողոցի 2-րդ եւ 3-րդ նրբանցքները։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 17 միլիոն 67 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 240 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 6 միլիոն 827 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազով կապահովվեն նորակառույց թաղամասերի տասնյակ ընտանիքներ։
Շինարարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է, մրցույթի արդյունքներով ընտրվել է հաղթող կազմակերպությունը, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում։