Նորություններ
Շնորհակալագրեր մարզիկներին
10.06.2021
Հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանն ընդունեց Գեղարքունիքի մարզի «Լիդեր սպորտ» մարզամշակութային հասարակական կազմակերպության անդամներին: Վերջիններս մարզպետի տեղակալի հետ զրուցեցին մարզի տարածքներում իրենց կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, առաջիկա ծրագրերի և խնդիրների մասին, զրույցի ընթացքում պատրաստակամություն հատնեցին համագործակցված աշխատանք տանել Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ: Նարեկ Մանուկյանը ողջունեց ներկաներին և խոստացավ անհրաժեշտության դեպքում աջակցել կազմակերպությանը տարբեր նախաձեռնություններում: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը մարզական ոլորտում ունեցած հաջողությունների և մարզում սպորտի զարգացման ոլորտում ունեցած մասնակցության համար և որպես լավագույն մարզիչ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց «Լիդեր սպորտ» մարզամշակութային հասարակական կազմակերպության ղեկավար Ջանիբեկ Ղազարյանին , իսկ սպորտի զարգացմանն աջակցելու համար մարզպետի շնորհակալագրով խրախուսվեց կազմակերպության ներկայացուցիչ Պարգև Գրիգորյանը: Հասարակական կազմակերպության մնացած հինգ անդամներ Ազատ Սրապյանը, Արթուր Սիրականյանը, Արման Մրտեյանը, Արսեն Սևոյանը և Մովսես Հովհաննիսյանը որպես լավագույն մարզիկներ ևս խրախուսվեցին մարզպետի շնորհակալագրով: