Նորություններ
Սուբվենցոն ծրագրով Սարուխան համայնքում կասֆալտապատվի երկու փողոց և մեկ փակուղի
10.06.2021

2021 թվականին սուբվենցիաներ ստանալու համար Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել 136 ծրագիր, որոնցից 11-ն արդեն 2021 թվականի մայիսի 18-ին կայացած նիստի ընթացքում հավանության են արժանացել:
Հաստատված ծրագրերի թվին է պատկանում Սարուխան համայնքի Իսահակյան և Թեհլերյան փողոցների ու Գ. Դարբինյան փակուղու ասֆալտապատման ծրագրերը, որոնց շինարարական աշխատանքների մրցույթներն արդեն հայտարարվել են:
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 46 միլիոն 739 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 21 միլիոն 32 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 14,3 տոկոսը կամ 6 միլիոն 706 հազար դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը, 40,7 տոկոսը կամ 19 միլիոն դրամը՝ համայնքի բարերարը։
Ասֆալտապվող ճանապարհների երկարությունը կազմելու է շուրջ 1200 գծամետր, ընդհանուր մակերեսը՝ 6000 քառակուսի մետր։