Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին

04.06.2021

Սիրելի շրջանավարտներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի եւ Վերջին դասի առիթով, մաղթում նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ ձեր հետագա քայլերում, թող իրականություն դառնան ձեր բոլոր երազանքներն ու ցանկությունները:
Այսօր դուք ձեր կյանքի ամենահիշարժան ու տպավորիչ օրերից մեկն եք ապրում եւ կանգնած եք այն ճամփաբաժանին, որից այն կողմ ձեզ դիմավորելու են նոր միջավայրեր: Այս լուսավոր օրվանից սկսած մենք ձեր մեջ տեսնում ենք մեր հայրենի երկրի վաղվա պաշտպանին, բժշկին, մանկավարժին, գիտնականին, շինարարին, բանվորին, արհեստավորին, մեր երկրի գիտակից քաղաքացուն, ում ձեռքերում է երկիր ապագան:
Լիահույս եմ, որ անցած տարիների ընթացքում դուք ձեր կրթօջախներում ձեռք եք բերել գիտելիքների անհրաժեշտ պաշար ու բավարար դաստիարակություն` կյանքում ձեր տեղը գտնելու, մեր երկրի համար պիտանի մարդիկ դառնալու, ձեր ծնողների եւ ուսուցիչների սպասելիքներն արդարացնելու համար։ Եվ այն հոգեւոր արժեքները, որոնք ստացել եք դպրոցում, դարձնելու եք ձեր ընտրած մասնագիտության, ձեր նպատակների, կյանքի բարձունքների փարոսը։
Ցանկանում եմ, որ դուք ապրեք, սովորեք ու արարեք միայն ու միայն խաղաղ երկնքի ներքո, ազատ ու բարեկեցիկ հայրենիքում, ներդաշնակ ու երջանիկ ընտանիքներում, ստեղծարար ու պատվաբեր աշխատանքում։
Սիրելի շրջանավարտներ, եղեք նախաձեռնող, նպատակասլաց և հայրենասիրական ձեր ձգտումներով շենացրեք ու հզորացրեք բոլորիս համար ամենաթանկ արժեքը՝ մայր հայրենքը:
Այս հիշարժան օրվա առթիվ շնորհավորում եմ նաև բոլոր մանկավարժներին, մեր շրջանավարտների ծնողներին ու հարազատներին:
Ջերմ բարեմաղթանքներով` ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55