Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ավարտական դասարանի աշակերտներն այցելեցին Գեղարքունիքի մարզպետին

03.06.2021


Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ավարտական դասարանի մի քանի աշակերտներ հունիսի 3-ին անակնկալ այց կատարեցին Գեղարքունիքի մարզպետարան՝ մարզպետ Գնել Սանոսյանին հանդիպելու նպատակով: Նրանք մարզպետին փոխանցեցին դպրոցի ավարտական դասարանների աշակերտների, մանկավարժական կոլեկտիվի և տնօրինության հրավերը՝ հունիսի 4-ին իրենց դպրոցում կայանալիք «Վերջին դաս» միջոցառմանը մասնակցելու համար, որը սիրով ընդունվեց մարզպետի կողմից:
Ապա Գեղարքունիքի մարզպետն իր հյուրերից հետաքրքրվեց իրենց տրամադրությունների, մասնագիտական կողմնորոշման, իրենց կրթօջախում առկա խնդիրների, հրատապ անելիքների մասին: Շրջանավարտները խոսեցին իրենց ծրագրերի եւ նպատակների մասին, հույս հայտնելով, որ մոտ ապագայում դրանք կկարողանան հաջողությամբ կյանքի կոչել:
Խոսելով դպրոցի հաջողությունների և խնդիրների մասին՝ շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին մարզպետ Գնել Սանոսյանին՝ իրենց դպրոցի մարզադահլիճի վերանորոգման ծրագրի իրականացման մեջ ներդրում ունենալու համար:
Անմիջական ու մտերմիկ զրույցի ընթացքում շրջանավարտները մարզի ղեկավարին ներկայացրին իրենց դպրոցին անհանգստացնող կարևորագույն խնդիրները, որոնցից հատկապես առանձնացվեց Գավառագետի դպրոցամերձ հատվածի ցանկապատման խնդիրը: Եվ քանի որ, ըստ Գնել Սանոսյանի, խնդիրը հրատապ էր, նա խոստացավ միջոցներ հատկացնել՝ գետաբերանի դպրոցամերձ տարածքը ցանկապատելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03