Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի վոլեյբոլի երիտասարդական առաջնությունում

01.06.2021


Մայիսի 19-22-ը «Դինամո» մարզահամալիրում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դահլիճում կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, վաստակավոր մարզիչ Խաչիկ Ասմարյանի անվան վոլեյբոլի երիտասարդական առաջնությունը, որի մասնակցել են 6 տղաների ու 5 աղջիկների թիմեր:
Առաջնությանը թույլատրվել է մասնակցել մինչև 21 տարեկան աղջիկների և մինչև 19 տարեկան տղաների թիմերին: Խաղերը անցկացվել են հինգ խաղափուլերով:
Առաջնությանը մասնակցել է ՀՀ Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի վոլեյբոլի թիմը: Թիմի մարզիչն է միջազգային կարգի մրցավար Ստյոպա Սարգսյանը:3:1 հաշվով հաղթելով Հնաբերդի թիմին և 3:0 հաշվով զիջելով Արաբկիրի թիմին,մեր մարզիկներն իրավունք են ստացել մասնակցելու կիսաեզրափակիչ փուլի մրցումներին:
Սակայն կիսաեզրափակիչում 2:3 հաշվով պարտվել են խաղային մարզաձևերի մարզադպրոցի թիմին: 3-4 տեղի համար մրցապայքարում մեր վոլեյբոլիստները 3:1 հաշվով հաղթել են Հայաստանի երիտասարդական հավաքականի թիմին և առաջնությունում գրավել երրորդ մրցանակային տեղը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03