Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2021

Սիրելի երեխանե՛ր
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ ապահով մանկություն, խաղաղ երկինք և անհոգ կյանք:Թող ձեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթն անցնի երջանկության լույսի ներքո:
Այս տոնը ամենասիրվածն է աշխարհի բոլոր մարդկանց, ազգերի ու ընտանիքների համար, քանի որ երեխաներն են մեր հույսի, նպատակների ու երազանքների բողբոջները, ընտանեկան սիրո եւ երջանկության պտուղները, որոնք պահանջում են ամենօրյա խնամք ու գուրգուրանք, մշտական հոգատարություն։ Եվ ամենքիս պարտքն է՝ ապահովելու մեր երեխաների անհոգ կյանքը, հուսալի ապագան, հոգալու նրանց կրթությունն ու դաստիարակությունը, հաղթահարելու առաջնահերթ կարիքները եւ դժվարությունները: Մեր հայրենիքի ապագան կախված է հենց մեր երեխաների բարեկեցությունից, կրթության ու դաստիրակության լավագույն պայմանների ստեղծումից, մեր ամենօրյա ջանքերից ու նվիրումից։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաև մեր փոքրիկների ծնողներին ու հարազատներին: Թող մեր երեխաները  երբեք առիթ չունենան ապրելու կորստի ցավ ու պատերազմների հասցրած դառնություն: Թող նրանց կյանքը ողողված լինի ուրախ ու պայծառ լուսաբացներով և դուք միշտ ականատեսը լինեք նրանց հաջողությունների:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03