Նորություններ
Շնորհալի աշակերտուհին մրցույթի հաղթող
25.05.2021

Ներառական կրթությունը խրախուսելու համար Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ #փոխիր աշխարհը իրազեկման արշավի շրջանակներում 2019 թվականի նոյեմբեր ամսին հայտարարված «Իմ ընկեր․․․» վերնագրով շարադրության մրցույթին մասնակցել է նաև Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինե Սաֆարյանը, ով հանրապետական փուլի լավագույն հնգյակում զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը, խրախուսվել պատվոգրով և տարբեր կազմակերպությունների կողմից՝ նվերներով։
Քրիստինե Սաֆարյանը 2021 թվականի փետրվար ամսին մասնակցել է նաև համաշխարհային փոստային միության կողմից հայտարարված 50-րդ միջազգային երիտասարդական նամակագրական շարադրությունների՝ «Գրիր նամակ ընտանիքիդ անդամներից որևէ մեկին Covid 19 համավարակի հաղթահարման քո փորձի մասին» խորագրով միջազգային մրցույթին և հանրապետական փուլում զբաղեցրել առաջին պատվավոր տեղը։ Նրա շարադրությունը ուղարկվել է Շվեյցարիա, և եռամսյա ժամկետում հայտնի կլինի մրցույթի միջազգային փուլի արդյունքը։