Նորություններ
Գեղարքունիքի մարզում մայիսի 21-ի դրությամբ պատվաստվել է 2227 քաղաքացի
21.05.2021

Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումների աշխատանքները:
ՀՀ առողջապահության նախարարության հաղորդած տվյալներով հանրապետությունում պատվաստվողների քանակով առաջատարը Գեղարքունիքի մարզն է:
Մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացը կանոնակարգող հանձնաժողովների հերթական առցանց նիստի ընթացքում մարզում պատվաստումների ընթացքի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը:
Ըստ զեկուցողի, մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում պատվաստվել է 2227 քաղաքացի:
1320 քաղաքացի պատվաստվել է «Աստրազենեկա», 803 քաղաքացի՝ «Սպուտնիկ ՎԻ 1», 83 քաղաքացի՝ «Սպուտնիկ ՎԻ 2» և 21 քաղաքացի՝ «Կորոնավակ» պատվաստանյութով:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը նշեց նաև, որ առ այսօր մարզային ենթակայության կրթական հաստատություններից պատվաստվել է 198 աշխատող:
Մարզի առողջապահական հիմնարկներից՝ «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստվել է 104, «Սպուտնիկ ՎԻ 1» պատվաստանյութով՝ 151, իսկ «Սպուտնիկ ՎԻ 2» պատվաստանյութով՝ 38 բուժաշխատող: