Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեւանի թերակղզու հանրային լողափում անցկացվեց ջրափրկարարական ուսումնավարժանք

21.05.2021

Մայիսի 21-ին Սեւանի թերակղզում գտնվող հանրային լողափում անցկացվեց ջրափրկարարական ուսումնավարժանք` «Որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը Սեւանա լճում» թեմայով։

Ուսումնավարժանքի ընթացքին հետեւեցին ՀՀ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Ուսումնավարժանքում ընդգրկված էին ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, փրկարար ծառայության բժշկական ապահովության վարչության, հոգեբանական աջակցության բաժնի, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի անդամները։

ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանի տեղեկացմամբ առաջին անգամ ջրափրկարարական ջոկատն օգտագործելու է երկու դրոն, որոնց կիրառումն էապես կբարելավի ջրափրկարարական աշխատանքների արդյունավետությունը։

«Ուսումնավարժանքի ընթացքում ջրափրկարարական հատուկ ջոկատը կատարեց իր առջեւ դրված խնդիրը` արագ ու անթերի արձագանքելով փրկարարական ահազանգին, իսկ անօդաչու թռչող սարքերի կիրառումն ավելի օպերատիվ ու կառավարելի է դարձնում ջրափրկարարական աշխատանքները: Այս վարժանքը ցույց տվեց, որ լողասեզոնի մեկնարկին մեր ջրափրկարարները լինելու են ոչ միայն տեխնիկապես զինված, այլ նաեւ տակտիկապես պատրաստ ու վարժված»-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55