Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը «Մարտական ծառայության» մեդալներ հանձնեց հերոսացած զինծառայողների ծնողներին

21.05.2021

Մայիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը համայնքների ղեկավարների, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսսրիատի եւ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևորականների ուղեկցությամբ Ծակքար, Լիճք, Վաղաշեն եւ Ծովինար համայնքներում «Մարտական ծառայության» մեդալներ հանձնեց 2020 թվականի Արցախյան պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ծնողներին։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` Արցախյան պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության եւ արիության համար «Մարտական ծառայության» մեդալով են պարգեւատրվել Ծակքար համայնքի բնակիչ Կոմիտաս Ղուկասյանը, Լիճք համայնքի բնակիչ Արտյոմ Ավետիսյանը, Ծովինար համայնքի բնակիչ Հովհաննես Ենգոյանը, Վաղաշեն համայնքի բնակիչներ Արտյոմ Խաչատրյանը, Նվեր Բադոյանը, Զոհրաբ Արշակյանը, Նորայր Հայրապետյանը, Խաժակ Գրիգորյանը, Սամվել Գասպարյանը եւ Արտյոմ Պետրոսյանը։ «Պետական բարձր պարգեւն իսկ հուշում ու փաստում է, թե ինչ սխրանքներ են գործել մեր հերոս տղաները, արիության ինչ դասեր են տվել։Նրանք այն խիզախ ու նվիրյալ զինվորներն էին, որ թշնամու դեմ կռիվ տվեցին մինչեւ վերջին շունչը: Հանուն նրանց անունների հարատեւության ու անավարտ նպատակների, հանուն մեր հայրենիքի հավերժության մենք պետք է հզորանանք ու միավորվենք, արարենք ու շենացնենք մեր երկիրը։ Հավերժ փառք ու պատիվ մեր հերոսներին»,-պարգեւատրված զինծառայողների ծնողներին եւ հարազատներին ուղղած սփոփանքի խոսքում նշեց մարզպետ Գնել Սանոսյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55