Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արծվանիստ եւ Վարդենիկ համայնքներում կայացավ «Պատասխանատու եմ Սեւանի համար» խորագրով բնապահպանական միջոցառում

20.05.2021

Գեղարքունիքի մարզում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության բնապահպանական ծրագրերի՝ Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» ծրագրի, ինչպես նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության եւ ԳՄՀԸ կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում կայացավ «Պատասխանատու եմ Սեւանի համար» խորագրով բացօթյա միջոցառումը եւ համատեղ շրջայցը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, դիվանագիտական կորպուսի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ եւ շահառուներ:
Միջոցառման ընթացքում հյուրերը նախ ժամանեցին Արծվանիստ գետի տարածք, ծանոթացան «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին, մասնակցեցին ընթացիկ մաքրման աշխատանքներին համայնքի անդամների հետ միասին: Կենցաղային աղբի թափոններից մաքրվեց Արծվանիստ գետի՝ Սեւանա լիճ թափվող հատվածը։ Ինչպես տեղեկացրին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության բնապահպանական ծրագրերի թիմի անդամները, «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակում մայիսի 3-ից 11-ը տնկվել է ուռենու 135,990 կտրոն՝ Մասրիկ եւ Կարճաղբյուր գետերի ափամերձ տարածքներում` Մեծ Մասրիկ, Ախպրաձոր եւ Վարդենիս համայնքների վարչական շրջաններում։ Նշված համայնքներից աշխատանքներին մասնակցել է 63 բնակիչ: Մայիս ամսվա ընթացքում Սեւանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներում կտնկվի շուրջ 600․000 ուռենու կտրոն: Կմաքրվեն Սեւանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներ: Գարնան եւ ամռան աշխատանքներին կմասնակցեն Գեղարքունիքի մարզից շուրջ 500 բնակիչ: Ծրագիրը տրամադրում է ժամանակավոր աշխատանք եւ աշխատանքի դիմաց եկամուտ այն մարդկանց, ովքեր տուժել են համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքներից՝ նպաստելով Սեւանա լճի եւ Սեւանա լիճ թափվող գետերի էկոհամակարգերի վերականգնմանը:
Միջոցառման մասնակիցներն այնուհետեւ ուղեւորվեցին դեպի Վարդենիկ համայնք, որտեղ էլ հնարավորություն ստացան հանդիպելու «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի «Կաղամբի նոր տեսակների մշակումը Գեղարքունիքի մարզում» ենթածրագրի շահառուներին։«Սեւանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի «Կաղամբի նոր տեսակների մշակումը Գեղարքունիքի մարզում» ենթածրագրի հիմնական նպատակն է՝ Գեղարքունիքի մարզում փոխարինել ավանդական դարձած մշակաբույսերը ոչ ավանդական` նոր մշակաբույսերով (բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ, կոլրաբի, չինական կաղամբ) եւ կաղամբի այլ նոր տեսակներով։ Ծրագիրը միտված է համայնքում սոցիալապես անապահով ընտանիքների անհատ ֆերմերներին տրամադրել սածիլներ։ Սածիլները բաշխվելու են անհատույց, միեւնույն ժամանակ նրանց համար կազմակերպվելու են համապատասխան դասընթացներ՝ գյուղատնտեսական պատշաճ մեթոդների, էկոլոգիապես մաքուր մշակաբույսերի, օրգանական նյութերի ու պարարտանյութերի եւ ջրային ռեսուրսների պահպանման վերաբերյալ։ Այս նախաձեռնության նպատակն է՝ խթանել օպտիմիզացված գյուղատնտեսական պրակտիկաները՝ բարելավելով ֆերմերների ապրուստի միջոցը»,-ներկայացրին բնապահպանական ծրագրերի թիմի անդամները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55