Նորություններ
Գեղարքունիքի մարզում պատվաստումները շարունակվում են
14.05.2021
Գեղարքունիքի մարզի համայնքներում և բնակավայրերում գործող առողջության առաջնային պահպանման կենտրոններում շարունակվում են իրականացվել Կորոնավիրուսային հիվանդության դեմ բնակչության պատվաստումները: : Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով 2021 թվականի մայիսի 13-ի դրությամբ մարզում պատվաստվել է 1606 քաղաքացի, որից 1056-ը՝ «Աստրազենեկա» պատվաստանյութով, իսկ 550 քաղաքացի՝ «Սպուտնիկ Վի» պատվաստանյութով:
Առ այսօր պատվաստվողները որևէ գանգատով առողջության առաջնային պահպանման կենտրոններ չեն դիմել: