Նորություններ
ՀՀ կառավարության նիստում որոշվեց գումար հատկացնել Ջիլ համայնքում կկառուցվող մոդուլային դպրոցի համար
13.05.2021

ՀՀ կառավարությունը շարունակում է ընդլայնել մարզերում փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման ծրագիրը: ՀՀ Կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի նիստում որոշվեց 100 -ական միլիոն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ և Շատջրեք համայնքներում նմանատիպ դպրոցների կառուցման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար: Իսկ մայիսի 13-ի ՀՀ կառավարության նիստում որոշվեց ևս 100 միլիոն դրամ հատկացնել՝ Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում կառուցվող փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցի մոդուլային շենքի համար:
Ըստ նախագծի մոդուլային դպրոցներն ունենալու են մարզադահլիճներ, ուսումնական և օժանդակ կառույցներ, ապաստարաններ, կապահովվեն նոր գույքով և տեխնիկայով:
ՀՀ կառավարության նիստին ներկա էր նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: