Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային քննարկում՝ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ

12.05.2021

Մայիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել 1-ին հանրային քննարկումը՝ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ, որը մշակվել է ԵՄ Ջրային նախաձեռնություններ Պլյուս ծրագրի շրջանակներում: Հանրային քննարկումը կազմակերպվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» համապատասխան օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով: Այն նախաձեռնել է «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊ ընկերությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ:
Հանրային քննարկմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, շահագրգիռ կառույցների, շահառու և ազդակիր համայնքների ներկայացուցիչներ և ԵՄ Ջրային նախաձեռնություններ Պլյուս ծրագրի հայաստանյան համակարգող Վահագն Տոնոյանը:
Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը ներկայացվել է «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊ ընկերության ՇՄԱԳ հարցերով փորձագետ Մատիրոս Նալբանդյանի և կառավարման պլանի նախագծի մշակման պատասխանատու «Գեոկոմ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Առաքելյանի կողմից, ովքեր պատասխանել են նաև ներկաների կողմից բարձրացված հարցերին և տվել անհրաժեշտ պարզաբանումներ՝ նշելով, որ հանրային քննարկման հայտարարության մեջ նշված ժամկետներում կողմերը կարող են ներկայացնել հնարավոր այլ առաջարկություններ, որոնք հնարավորության դեպքում հաշվի կառնվեն և կքննարկվեն հետագա հանրային քննարկումների ընթացքում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55