Նորություններ
Աստղաձոր համայնքում կկառուցվի մոդուլային մանկապարտեզ
07.05.2021

ՀՀ Կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի նիստի որոշման նախագծով նախատեսվում է 1 միլիարդ 396 միլիոն դրամ հատկացնել հանրապետության մարզերի թվով 9 համայնքներում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար:
Գեղարքունիքի մարզում նման մսուր - մանկապարտեզ նախատեսվում է կառուցել Աստղաձոր համայնքում, որի համար կհատկացվի 100 միլիոն դրամ՝ կառուցման նպատակով անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և շինարարական աշխատանքների մեկնարկման համար: