Նորություններ
Գեղարքունիքի մարզում կառուցվում է երկու մոդուլային դպրոց
07.05.2021
2020 թվականին ՀՀ կառավարության տրամադրած միջոցների հաշվին Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ և Շատջրեք համայնքներում մեկնարկել են փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով ՀՀ Կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի նիստի որոշման նախագծով նախատեսվում է ևս 100 ական միլիոն դրամ հատկացնել մարզի երկու դպրոցներին: Դպրոցներն ընտրվել են հաշվի առնելով, որ տվյալ դպրոցը հանդիսանում է բնակավայրի միակ կրթական օբյեկտը, ունի մինչև 100 աշակերտ, ունի սեյսմակայունության խնդիր և շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ, դպրոցի տեղակայման վայրում կա մոդուլային շենքի տեղակապման համար համապատասխանող հողատարածք։
ՀՀ կառավարության նիստին ներկա էր նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: