Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող ճանաչված դպրոցականներին շնորհվեցին դիպլոմներ և գովասանագրեր

23.04.2021

Ապրիլի 23-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց 2021 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաջողություն գրանցած դպրոցականներին: Գնել Սանոսյանը օլիմպիականներին հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհված առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմները և գովասանագրերը: Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տվյալներով՝ օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է 71 աշակերտ, որից բնագիտական 7 առարկաների գծով՝ 18, իսկ հումանիտար 9 առարկաների գծով՝ 53 աշակերտ:Հանրապետական փուլին մասնակցած աշակերտներից 19-ը ստացել են դիպլոմներ, 9-ը` գովասանագրեր:
Գրանցած հաջողությունների համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց դպրոցականներին, նրանց, դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին և ծնողներին, մաղթելով նորանոր հաջողություններ: «Օլիմպիադաներում գրանցված հաջողությունները խոսում են մեր մանկավարժների կողմից մատուցած որակյալ կրթության և հետևողականության, դպրոցականների բարձր պատրաստվածության, օրինակելի վարքի և հայրենասիրության մասին: Ես կարծում եմ, որ այդ հաղթանակները նպաստում են խելացի, գրագետ և զարգացած սերունդ ունենալուն, ովքեր իրենց գիտելիքները կարող են ներդնել նաև իրենց երկրի հետագա զարգացման ու առաջընթացի համար: Սիրելի դպրոցականներ, ձգտեք միշտ պահպանել ձեր ջանասիրությունը, եռանդը, նպատակասլացությունը, հետևեք, որպեսզի ձեր մեջ եղած տաղանդը ճիշտ դրսևորեք և դրանով ոգեւորեք նաև ձեր համադասարանցիներին ու շրջապատին: Մեր գլխավոր ռեսուրսը մարդն է ՝ իր հայրենասիրությամբ, աշխատասիրությամբ և գրագիտությամբ: Եվ յուրաքանչյուրս դրանցով պետք է ձգտենք փոխել մեր հայրենիքը և զարգացնել այն՝ սկսելով մեր ընտանիքից, դպրոցից, համայնքից ու մարզից: Բարին ընդ ձեզ»,- դիմելով դպրոցականներին՝ նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Հավելենք նաև, որ «ՆԶՊ» առարկայից օլիմպիադայի հանրապետական փուլը կանցկացվի մայիս ամսին:

1-ին կարգի դիպլոմի է արժանացել՝

1. Սևանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անի Նավասարդյանը՝ «Ռուսաց լեզու» առարկայից.

2-րդ կարգի դիպլոմի են արժանացել`

1. Մադինայի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արամ Մարտիկյանը՝ «Պատմություն» առարկայից.
2. Մարտունու N2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արմեն Մանուկյանը՝ «Աշխարհագրություն» առարկայից.
3. Մարտունու ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սուրեն Պետրոսյանը՝ «Անգլերեն» առարկայից.
4. Սևանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արաքս Մնացականյանը՝ «Հայ գրականություն» առարկայից.
5. Սևանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Լիլիանա Մկրտչյանը՝ «Ռուսաց լեզու » առարկայից.
6. Ճամբարակի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Արամյանը՝ «Գերմաներեն» առարկայից.


3-րդ կարգի դիպլոմի են արժանացել`

1. Գավառի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Ղազանչյանը՝ «Կենսաբանություն» առարկայից.
2. Գավառի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Մանուշակ Տոնոյանը՝ «Հայ գրականություն» առարկայից.
3. Գավառի N1 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Մանուկյանը՝ «ՀԵՊ» առարկայից.
4. Գավառի N5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Դարբինյանը՝ «ՀԵՊ» առարկայից.
5. Գանձակի N1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Ջուլիա Հարությունյանը՝ «ՀԵՊ» առարկայից.
6. Նորատուսի N3 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Սոֆյա Օհանյանը՝ «Աշխարհագրություն» առարկայից.
7. Սևանի N3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Նարե Արշակյանը՝ «Հայոց լեզու» առարկայից.
8. Լճաշենի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Նավասարդյանը՝ «ՀԵՊ» առարկայից.
9. Մարտունու N2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արամ Երիցյանը՝ «Աշխարհագրություն» առարկայից.
10. Մարտունու N2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արման Հակոբյանը՝ «Աշխարհագրություն» առարկայից.
11. Վարդենիսի N3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Զաքոյանը՝ «Պատմություն» առարկայից.
12. Վահանի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մանուշակ Դալլաքյանը՝ «Հայ գրականություն» առարկայից

Գովասանագրեր են ստացել՝

1. Ներքին Գետաշենի N1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Բաղդասարյանը՝ «Գերմաներեն» առարկայից.
2. Սևանի N3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Գոռ Հայրապետյանը՝ «Անգլերեն» առարկայից.
3. Սևանի N3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Նարեկ Սաֆարյանը՝ «Աշխարհագրություն» առարկայից
4. Մարտունու ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արամ Շահինյանը՝ «Աշխարհագրություն» առարկայից.
5. Նորատուսի N3 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Եվա Օհանյանը՝ « ՀԵՊ » առարկայից.
6. Վարդենիսի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Թադևոսյանը՝ «Կենսաբանություն» առարկայից.
7. Գանձակի N1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Ջուլյա Հարությունյանը՝ «Աշխարհագրություն» առարկայից.
8. Գանձակի N1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Ջուլյա Հարությունյանը՝ «Պատմություն»առարկայից.
9. Սարուխանի N3 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սաշա Նազեյանը՝ «Կենսաբանություն» առարկայից.


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26