Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի եւ անտառատունկի

19.04.2021


ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի և պաշտոնական այլ անձանց ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի եւ մեծ ծառատունկի աշխատանքներին:
Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցեց Սեւան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սեւան Ազգային պարկ» -ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքներ:
Սևանում նախարարը խոսեց Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման, «Սեւան Ազգային պարկ» -ի դերի ու նշանակության, Գեղարքունիքի մարզի բնապահպանական մյուս կարեւորագույն խնդիրների մասին:
Այնուհետև նախարարը մեծ ծառատունկին մասնակցեց «Սեւան Ազգային պարկ» -ի Մարտունու տեղամասում:
Ծառատունկը կատարվեց Մարտունու ռազմական ոստիկանության շենքի հարակից տարածքում, «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ ֊ի աշխատակիցների ուժերով:
Տնկվեց 10 հազար ծառ՝ հիմնականում բարդի եւ սոճի:
Ծառատունկի ավարտին Ռոմանոս Պետրոսյանը զրուցեց «Սեւան Ազգային պարկ»-ի ղեկավարության եւ աշխատակիցների հետ՝ քննարկելով առաջնահերթ լուծում պահանջող բնապահպանական, ինչպես նաեւ աշխատանքային ընթացիկ խնդիրներ:
Նախարարը խոսեց նաեւ ծառատունկի իրականացման, հետագա պահպանության ու այլ խնդիրների մասին: «Այսօր մենք Գեղարքունիքում ենք Հայաստանում 10 միլիոն ծառատունկ կատարելու ծրագրի շրջանակներում: Ընտրվել է այնպիսի տեղանք, որպեսզի ապահովված լինի նաեւ տնկված ծառերի խնամքն ու պահպանությունը:
Ծառատունկը կընթանա մի քանի փուլերով, եւ կավարտվի այս տարվա ընթացքում:
Նկատելի ծավալի ծառատունկ կիրականացվի նաեւ Գեղարքունիքի մարզում: Այն կներառի ինչպես «Սեւան Ազգային պարկ» -ի տարածքը, այնպես էլ՝ բնակավայրերի ներսի կամ շրջակայքի տարածքները»,-ներկայացրեց Ռոմանոս Պետրոսյանը:
Գեղարքունիքի մարզում ընդհանուր ծառատունկի օր ևս հայտարարված է 2021 թվականի ապրիլի 25-ին, որի ընթացքում նախատեսվում է տնկել մինչեւ 20 հազար ծառ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44