Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել են «Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի » շինարարական աշխատանքները

19.04.2021

Ապրիլի 14-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տրվել է « Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։
Շինարարության մեկնարկը նախատեսող համաձայնագիր է ստորագրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի միջև։
Պաշտոնական մեկնարկի արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Ըստ նախագծի՝ նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։ Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Կոտայքի մարզի Ակունք համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։
Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն՝ հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: «Ծրագրի ընթացքում մենք անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորն այսօրվա շինարարության մեկնարկն է : Շատ ուրախ ենք և ողջունում ենք երկրի համար այս դժվար պայմաններում նմանատիպ կապիտալ շինարարական ծրագիր իրականացնելու համար»,- արարողության ընթացքում նշել է ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այս նախագիծը կօգնի Գեղարքունիքի և Կոտայքի և մարզերի համայնքներին ներդնել կոշտ թափոնների համալիր կառավարման համակարգ և բարելավել թափոնների հավաքման, այդ թվում՝ տեսակավորման, վերամշակման համակարգը և նոր հնարավորություններ ընձեռել տեղական բիզնեսներին», -նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին:
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26