Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը՝ Ոստիկանության օրվա առթիվ

16.04.2021


Շնորհավորում եմ ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ։
Հարգելի՛ ոստիկաններ, անգնահատելի է ձեր դերը հայրենի երկրի անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանրային համերաշխության ապահովման գործում։
Շատ լավ եմ պատկերացնում ձեր աշխատանքի բարդությունը, քանի որ այն ներառում է և՛ խստություն օրենքի ու կարգուկանոնի նկատմամբ, և՛ հոգատարություն ու ուշադրություն անհատ քաղաքացու նկատմամբ ։
Մշտապես գտնվելով հասարակության ուշադրության կենտրոնում՝ դուք ձեր տքնաջան ու համառ աշխատանքի շնորհիվ կարողանում եք միշտ հավատարիմ մնալ ձեր վճռական կեցվածքին՝ կանխարգելելով ու բացահայտելով բազմաթիվ հանցագործություններ։
Դուք ձեզ անձնուրացաբար դրսևորեցիք ու ամենայն պատասխանատվությամբ իրականացրիք ձեր պարտականությունները՝ ինչպես համավարակի դեմ պայքարի միջոցառումներում, այնպես էլ Արցախյան վերջին պատերազմում։
Ձեր շարքերից շատերը հերոսացան հայրենիքի պաշտպանության մարտերում, շատերն էլ մեր կողքին շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտքը։
Չեմ կասկածում, որ ապագայում էլ կշարունակենք ունենալ քաղաքացու հարգանքը վայելող ոստիկանություն։ Քանզի անչափ կարևորում եմ բնակչության անվտանգությունն ապահովող ոստիկանի դերը։
Եվս մեկ անգամ շնորհավոր դժվար ու փառավոր ուղի անցնող Ոստիկանի օրը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:25:48