Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում այս տարի կնորոգվեն եւ սարքավորումներով կապահովվեն 25 դպրոցական ճաշարաններ

08.04.2021

Ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի հանրակրթական 25 հաստատությունների ճաշարանների նորոգման, սարքավորումների ապահովման ու կահավորման խնդիրը։ Խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը։
Քննարկմանը մասնակցում էին ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի մարզային համակարգող Կարեն Հակոբյանը, Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ներկայացուցիչ, ճարտարապետ Էմմա Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ, քաղաքաշինության, ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների պետերը։ «Գեղարքունիքի մարզպետարանը ՄԱԿ-ի պարենային ծրագրի գրասենյակի ու գործընկեր այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ անելու է հնարավորը, որպեսզի նախատեսված աշխատանքները սկսվեն եւ ավարտվեն մոտեցող ամառային արձակուրդների ընթացքում, որպեսզի նոր ուսումնական տարվա սկզբից մեր տարամադրության տակ գտնվող ցանկում ընդգրկված դպրոցների ճաշարանները գործեն միանգամայն նորացված ու արդիականացված պայմաններում»,-նշեց մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը։
Շինարարական աշխատանքները նախատեսված ժամկետներում իրականացնելու նպատակով կողմերը քննարկեցին դպրոցների ճաշարանների տեխնիկական բնութագրերի կազմման, նախագծերի պատվիրման, շինարարական մրցույթների հայտարարման, շինանյութերի եւ սարքավորումների տրամադրման եւ կահավորման հետ կապված տարաբնույթ հարցեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44