Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ուղղությամբ հանրային իրազեկման աշխատանքները կազմակերպող մարզային հանձնաժողովի առաջին նիստը

08.04.2021

Հիմք ընդունելով առողջապահության նախարարի 2021 թվականի մարտի 25-ի համապատասխան գրության պահանջը Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ Գեղարքունիքի մարզում ստեղծվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը, այդ թվում նաև հանրային իրազեկման աշխատանքները լիարժեք կազմակերպելու և իրականացնելու նպատակով մարզային հանձնաժողով, որի աշխատանքները  համակարգում է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Գեղարքունիքի
մասնաճյուղի ներկայացուցիչներ, Մարտունու և Սևանի ԲԿ-ների բժիշկներ:
Ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը, այդ թվում նաև  հանրային իրազեկման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու մարզային հանձնաժողովի առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Նարեկ Մանուկյանը: Նա ողջունեց հանձնաժողովի անդամներին, հանձնաժողովին մաղթելով արդյունավետ և համագործակցված աշխատանք:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ներդրման, իրազեկման և իրականացման հետ կապված հարցեր: Նշվեց, որ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունեն դրա դեմ իրականացվող պատվաստումները, որի գործընթացը Գեղարքունիքի մարզում նախատեսվում է սկսել ապրիլի 2-րդ տասնօրյակից:
«Առաջին փուլում նախատեսվում է պատվաստել 65 տարեկանից բարձր անձանց, իսկ երկրորդ փուլում՝ 18-64 տարեկան՝ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, բուժաշխատողներին, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներին և աշխատակիցներին: Պատվաստումներն իրականացվելու են կամավորականության սկզբունքով և անվճար հիմունքներով»,- տեղեկացրեցին հանձնաժողովի անդամները:
Մարզի բնակչության շրջանում պատվաստումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով նիստի ընթացքում որոշվեց հաջորդ շաբաթվանից մարզի բոլոր տարածքների առողջապահության առաջնային օղակի բժիշկների և միջին բուժանձնակազմի հետ իրականացնել վերապատրաստման դասընթացներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44