Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

07.04.2021


Շնորհավորում եմ բոլոր մայրերին գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Բոլոր ժամանակներում մայրությունն է եղել բնության անկրկնելի գեղեցկությունն ու զարդարանքը, որը միշտ նորացնում ու իմաստավորում է կյանքը, ավետում մարդու ծնունդը։ Հայ մայրն իր առաքինի դրսևորումներով մշտապես անգնահատելի դեր է ունեցել նաև ընտանիքներում եւ ընդհանրապես հասարակության կյանքում՝ պահպանելով և սերունդներին փոխանցելով տարիներ ի վեր ձևավորված գեղեցիկ ավանդույթներն և ազգային արժեքները: Մեր ազգին ու հայրենիքին բաժին ընկած դժվարությունների հաղթահարման գործում այսօր ևս կարևոր է մայրության հզոր ուժը։
Հարգարժան մայրեր, քույրեր, դուստրեր, ցանկանում եմ ձեզ խաղաղություն, ընտանեկան երջանկություն, գեղեցկություն ու անմար ժպիտ, ապրեք առողջ ու երջանիկ կյանքով:
Լավագույն ցանկություններով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44