Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզում կիրականացվի մարզային շաբաթօրյակ

07.04.2021

Գեղարքունիքի մարզի հարգելի բնակի՛չ, տեղեկացի՛ր, որ ապրիլի 10-ը մարզային շաբաթօրյակի օրն է: Դուրս արի տանից և քո մտերիմների, բարեկամների, հարևանների ու գործընկերների հետ մաքրի՛ր քո բակը, քո շրջապատը, քո փողոցն ու քո համայնքը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետի համապատասխան հանձնարարականով 2021թվականի ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում կկազմակերպվի և կիրականացվի մարզային շաբաթօրյակ: Մարզային շաբաթօրյակի աշխատանքները կհամակարգի Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը: Գեղարքունիքի մարզպետի համապատասխան հանձնարարությամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համակարգելու և արդյունավետ իրականացնելու համար նշանակվել են մարզի հինգ տարածաշրջանների պատասխանատուներ, իսկ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներն ամրակցվել են մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում:
Առաջարկվել է մարզի համայնքների ղեկավարներին` աշխատանքներ տանել 2021 թվականի ապրիլի 10-ին կայանալիք մարզային շաբաթօրյակին մարզի համայնքների վարչական տարածքներում աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար, մարզային շաբաթօրյակին ներգրավել համայնքների ազգաբնակչությանը, մարզի համայնքների վարչական տարածքներում գործող գործադիր մարմիններին, կրթական ու առողջապահական հիմնարկներին և տնտեսվարող սուբյեկտներին:

Հանձնարարվել է Գեղարքունիքի մարզային ենթակայության կազմակերպությունների տնօրեններին՝ աշխատանքներ տանել աշխատողների հետ շաբաթօրյակին մասնակցելու և հատկացված տարածքներում աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնելու համար: Շաբաթօրյակի աշխատանքները կլուսաբանվեն մարզային և հանրապետական ԶԼՄ-ների միջոցով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44