Նորություններ
Սևանի թիվ 4 հիմնական դպրոցը ձեռք է բերել նոր մարզագույք
12.03.2021

Կայուն Զարգացման Հայկական հիմնադրամի նախաձեռնությամբ և «Երեխաների համար ՈՒԵՖԱ» հիմնադրամի ֆինանսավորմամբ 2020 թվականին հայտարարվել է մրցույթ՝ «Սպորտային սերունդ 2020» ծրագրի շրջանակներում, որին մասնակցել են մայրաքաղաքից և ՀՀ մարզերից ցանկություն հայտնած դպրոցները: Մասնակից դպրոցների թվում է եղել նաև Սևանի թիվ 4 հիմնական դպրոցը: Ելնելով ՀՀ հանրակրթական դպրոցներին սպորտային մարզագույքի տրամադրման մրցույթի կանոններից՝ դպրոցները պատրաստել են կարճ տեսահոլովակ (10 րոպեն չգերազանցող), որը պատմել է դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և իհարկե դպրոցում սպորտի կարևորության մասին:
Հիմնադրամի կողմից առանձնակի ուշադրության են արժանացել այն տեսահոլովակները, որտեղ մասնակցել են կրթական հատուկ կարիքներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և փախստական (Սիրիա, Իրաք) աշակերտները: Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 15 դպրոցներ, որոնց թվում է նաևՍևանի թիվ 4 հիմնական դպրոցը: Ձեռք բերած հաղթանակի համար Կայուն Զարգացման Հայկական հիմնադրամի կողմից դպրոցը ստացել 1 մլն ՀՀ դրամի սպորտային նոր մարզագույք: