Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը շնորհավորեց մարզպետարանի կին աշխատողներին

09.03.2021

Կանանց միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետարանի կին աշխատակիցներին՝ մաղթելով նրանց երջանկություն և աշխատանքային հաջողություններ:
«Շնորհավորում եմ ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր մայրերին, քույրերին, դուստրերին: Եղեք առողջ, ապրեք խաղաղ երկնքի ներքո՝ հաջողություններով և նորանոր ձեռքբերումներով հանդերձ: Միշտ ժպտացեք և ամենուրեք եղեք սիրված ու հարգված:
Իսկապես գնալով մեծանում է կանանց դերը մեր կյանքում, ինչն իր նպաստն է ունենում մեր երկրում ծառացած շատ ու շատ խնդիրների կարգավորման հարցում: Հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ մեր երկրի զարգացման և հզորացման գործում դուք պետք է ձգտեք ավելիին:
Այսօր աշխատանքային այցով մեր մարզում էր ՀՀ Վարչապետը, և ես փոխանցում եմ նրա բարձր գնահատականը՝ մեր կողմից մարզում կատարված աշխատանքների ուղղությամբ: Այդ գնահատականում դուք էլ ձեր բաժին ներդրումն ունեք, իսկ գնահատականն աշխատանքում ավելի պարտավորեցնող է:
Հարգելի կանայք, եղեք նախաձեռնող և փորձեք ձեր շրջապատում ամեն կերպ ուշադրության կենտրոնում պահել Արցախյան պատերազմում զոհված մեր հերոսների մայրերին, քույրերին, կանաց և դուստրերին: Բարին ընդ ձեզ»,- ասաց մարզպետ Գնել Սանոսյանը:
Կանանց շնորհավորեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, ստորաբաժանումների ղեկավարներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53