Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնություն

06.03.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2021թվականի փետրվարի 19-ի համապատասխան որոշման համաձայն Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների մինչև 8,10,12,14 և 16 դպրոցականների մասնակցությամբ կազմակերպվեց և անցկացվեց պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնություն, որը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Պատանիների շախմատի մարզային առաջնության մրցումների ընթացքին հետևելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարտի 5-ին այցելեց Գավառի թիվ 4 հիմնական դպրոց: Մարզպետը շրջայց կատարեց դասասենյակներում, հետևեց խաղերի ընթացքին:
«Սիրելի դպրոցականներ, ուրախ եմ, որ դուք հետաքրքրություն եք ցուցաբերում շախմատ մարզական խաղի նկատմամբ, և հատկապես ուրախ եմ, որ ակտիվ մասնակցություն եք ցուցաբերում այս մրցաշարին: Ձեր մասնակցությամբ դուք արժանի հարգանքի տուրք եք մատուցում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների հիշատակին: Կարծում եմ, որ այս մրցաշարը պետք է դարձնենք ամենամյա, տարեց տարի ավելի մեծ թվով մարզիկներ ընդգրկելով խաղերում: Ողջունում եմ ձեզ և ձեր մարզիչներին, ցանկանում եմ ավելի մեծ խաղեր և բազում հաղթանակներ: Հաջողություն եմ ցանկանում բոլորիդ»,- նշեց Գնել Սանոսյանը:
Շախմատի մարզային փուլին մասնակցեցին տարածքային փուլի արդյունքում հաղթող ճանաչված 68 դպրոցականներ: Առաջնությունն անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Այն անհատական էր: Յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում տրված էր 20 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վրկ. հավելումով: Առաջնության մարզային փուլի գլխավոր մրցավարն էր Հայաստանի ծախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը: Մարզային փուլում մինչև 8 և 16 տարեկանների տարիքային խմբում մրցումները անցկացվեցին շրջանաձև մրցակարգով, իսկ մինչև 10, 12 և 14 տարեկանների տարիքային խմբում` շվեյցարական մրցակարգով:: Մինչև 8 տարեկանների մրցապայքարում 1-ին տեղում էր Արման Ղազարյանը (Վարդենիկ), 2-րդ հորիզոնականում էր Վաչե Ավդալյանը (Սարուխան), իսկ 3-րդ հորիզոնականում էր Սաղաթել Թադևոսյանը (Վարդենիս): Մինչև 10 տարեկանների տարիքային խմբում ուժեղագույնն էր Սերգեյ Ղազարյանը (Վարդենիկ), 2-րդ տեղում՝ Գագիկ Մխիթարյանը (Վարդենիկ), 3-րդ մրցանակային տեղում էր Նարեկ Բազիկյանը (Գավառ): Մինչև 12 տարեկանների խմբում 1-ին տեղը գրավեց Տիգրան Սարիբեկյանը (Մարտունի), 2-րդն էր Հրանտ Մխիթարյանը (Վարդենիս), իսկ 3-րդ մրցանակային տեղում՝ Սուրիկ Ասլանյանը (Սարուխան): Մինչև 14 տարեկանների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Կարո Սարգսյանը (Ճամբարակ), 2-րդ տեղում էր Նարեկ Սարգսյանը (Վարդենիկ), 3-րդ տեղում էր Արտյոմ Խաչատրյանը (Սևան): Մինչև 16 տարեկանների տարիքային խմբում անգերազանցելի էր Ռաֆայել Բաբայանը (Ճամբարակ), 2-րդ տեղում էր Վիգեն Խաչատրյանը (Վարդենիս), 3-րդ մրցանակային տեղում էր Սպարտակ Ղազարյանը (Մարտունի): Հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով և մեդալներով:
Առաջնության արդյունքներով կձևավորվի մարզի հավաքական թիմը, որը մարտի 20-29 կմասնակցի Հայաստանի պատանիների և աղջիկների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ փուլին:
Զրուցելով մարզիչների հետ՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խոստացավ այս տարի ևս աջակցել շախմատի կիսաեզրափակիչ և եզրափակիչ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55