Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ընդլայնման ծրագիրը

06.03.2021

Մարտի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սաոսյանն ընդունեց «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին և կենտրոնի ներկայացուցիչներին։ Հանդիպան ընթացքում հյուրերը ներկայացրեցին «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ընդլայնման ծրագիրը։ «Այսօրվա հանդիպման հիմնական նպատակը «Թումո» կենտրոնի եւ 10-ից ավելի տուփերի տեղորոշման խնդրի կարգավորումն է: Տուփեր ենք նախատեսել բացել մարզի այն համայնքներում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների դպրոցականների համար: Ակնկալում ենք փոխհամագործակցություն մի շարք այլ ուղղություններում»,-նշեց Մարի Լու Փափազյանը։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, հավանություն տվեց ներկայացված ծրագրի այն բաղադրիչին, որով նախատեսվում է «Թումո» կենտրոն և տուփեր տեղադրել ելնելով բնակչության, սովորող աշակերտների եւ ուսանողների թվաքանակից, ճանապարհային հաղորդակցության հնարավորություններից եւ նպաստավոր այլ գործոններից։
«Ուրախ եմ, որ ամիսներ առաջ կայացած մեր հանդիպումները, քննարկումներն ու համատեղ աշխատանքն արդեն տվել են իրենց դրական արդյունքները: Ես կարևորում եմ այն համայնքների ընտրությունը, որտեղ ուսուցումը հասանելի լինի նաև սահմանամերձ համայնքների դպրոցականների համար։ Կփորձենք նաեւ «Թումո» կենտրոնի եւ տուփերի ստեղծման որոշակի հարցերում ներգրավել բարերարներին։ Գեղարքունիքի մարզպետարանը և մարզի համայնքները պատրաստակամ են՝ աջակցել ծրագրին, որպեսզի մարզի մնացած տուփերը եւս սեղմ ժամկետներում կառուցվեն ու կյանքի կոչվեն»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Ըստ Մարի Լու Փափազյանի՝ փոխհամաձայնությամբ ընտրված համայնքներից յուրաքանչյուրում, կախված սովորողների թվաքանակից, կտեղադրվի 2-3 «Թումո» տուփ։ Կենտրոնը եւ տուփերն ապահովվելու են ժամանակակից տեխնիկական միջոցներով եւ դասավանդող մասնագետ կադրերով:
Մարտի 5-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում գործում է Գավառի «Թումո» ստեղծարար կենտրոնի տուփը, ընթացքի մեջ է հերթական տուփի բացումը Սեւան քաղաքում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55