Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գավառի թիվ 4 հիմնական դպրոց

05.03.2021

Մարտի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Գավառի թիվ 4 հիմնական դպրոցում: Մարզպետը շրջեց դպրոցում, դիտարկեց վերանորոգված մարզադահլիճի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ և ՌԴ ֆինանսավորմամբ վերջերս վերանորոգված դպրոցական ճաշարանի պայմաններն ու հնարավորությունները, եղավ տեխնոլոգիայի, ռոբոտաշինության և համակարգչային դասասենյակներում, ծանոթացավ տեխնիկական հագեցվածությանը և խոստացավ տեխնոլոգիայի դասասենյակին առաջիկայում աջակցել տեխնիկական որոշ սարքավորումների ձեռքբերման հարցում:
Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանը ներկայացրեց մի շարք խնդիրներ, որոնք այսօր առաջնահերթ են դպրոցի համար և հրատապ լուծում են պահանջում: Դրանք են՝ դպրոցի տանիքի մի փոքր հատվածի վերանորոգումը, ընդարձակ մարզադահլիճի, գույքի և նոր սերնդի համակարգչային տեխնիկայի անհրաժեշտությունը:
Շրջայցի ավարտին մարզպետ Գնել Սանոսյանն անմիջական զրույց ունեցավ դպրոցի մանկավարժների հետ՝ նրանց առաջարկելով ներկայացնելու այն խնդիրները, որոնց լուծումն այսօր կնպաստի կրթական ոլորտի բարելավմանը: Մանկավարժները հարց բարձրացրեցին լաբորատոր սարքավորումների և նյութերի, երկրաչափական պատկերների, նոր համակարգչային տեխնիկայի, աշակերտների գնահատումն արդյունավետ իրականացնելու համար պլանշետների ձեռքբերման, ՆԶՊ կաբինետի որոշակի գույքի համալրման ուղղությամբ:
«Պետության հիմքը կրթությունն է, և մենք բոլորս համատեղ լուրջ անելիքներ ունենք կրթության ոլորտում ծառացած խնդիրները լուծելու հարցում: Գործունեություն ծավալելով դպրոցում՝ դուք առավել մոտ եք կանգնած առկա խնդիրներին: Եվ որպեսզի այդ խնդիրներն ավելի արդյունավետ լուծում ստանան, ցանկալի է, որպեսզի դուք հանդես գաք առաջարկություններով և պահանջներով, դրանով իսկ աջակցելով նաև մեզ: Նաեւ համատեղ ուժերով պետք է անենք հնարավորը, որպեսզի ոչ մի աշակերտ հանրակրթությունից դուրս չմնա»,- նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը դպրոցի տնօրինությանն ու մանկավարժներին առաջակեց համատեղ քննարկել և մարզպետարան ներկայացնել դպրոցի համար կարևորագույն 10 խնդիր, հույս հայտնելով, որ դրանց զգալի մասին հնարավոր կլինի մոտ ապագայում լուծում տալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55